2012 թվականին Թուրքիան կգործարկի իր առաջին լրտես-արբանյակը

2012 թվականին Թուրքիան կգործարկի իր առաջին լրտես-արբանյակը

PanARMENIAN.Net - 2012 թվականին Թուրքիան կգործարկի իր առաջին լրտես-արբանյակը, հաղորդել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական լրտես-արբանյակը հավաքվում է Թուրքիայի ավիատիեզերական արդյունաբերության ձեռնարկությունում` թուրքական Aselsan և իտալական Telespazio ՌԱՀ մասնակցությամբ:

Այդ նախագծի իրականացման շնորհիվ, որի արժեքը կկազմի մոտ 250 միլիոն եվրո, Թուրքիան կնվազեցնի իր կախվածությունն ԱՄՆ-ից հետախուզական տեղեկատվության հարցում, գլխավորապես Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության (PPK) դեմ օպերացիաների իրականացման գործում, որի ճամբարները տեղակայված են սահմանակից Հյուսիսային Իրաքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---