Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 40 մլն դոլար

Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 40 մլն դոլար

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Նրա խոսքերով, երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը բավական ակտիվ է, այդ թվում` արտաքին քաղաքականության մեջ: Միաժամանակ նա նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Բելառուսի միջև զգալիորեն զարգացել են տնտեսական հարաբերությունները: «Սեպտեմբերին Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 40 մլն դոլար»,- նշել է Սուխարենկոն և հավելել, որ, չնայած նրան, որ ընդհանուր ծավալով դա կազմում է 1.3-1.4 տոկոս, կողմերը գոհ են դինամիկայից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---