Հրայր Մկոյան. Սլովակիայի հետ խաղում մենք կաշխատենք սխալներ թույլ չտալ![]() 6 հոկտեմբերի 2010 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Երկու օրից Երևանում Հայաստանի հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլի երրորդ հանդիպումը Սլովակիայի հավաքականի հետ: Հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Իռլանդիայի ու Մակեդոնիայի հետ խաղերում իրենք լավ ֆուտբոլ ցուցադրեցին: «Կարևոր չէ, թե ով է մրցակիցը, մենք միշտ աշխատում ենք լավ խաղալ: Սլովակիայի հետ խաղում մենք կաշխատենք սխալներ թույլ չտալ, քանի որ յուրաքանչյուր սխալ կարող է որոշիչ լինել, ինչպես դա եղավ Մակեդոնիայի հետ խաղում»,-ասել է Մկոյանը: Պաշտպան Արտակ Եդիգարյանն, իր հերթին, նշել է, որ հավաքի ժամանակ նրանք ծանոթացել են այդ թիմի խաղաոճին և պատրաստ են խաղին: «Թիմում բարեկամական մթնոլորտ է: Իհարկե, վատ է, որ երկու խաղերում մենք միայն մեկ միավոր վաստակեցինք, սակայն Սլովակիայի ու Անդորայի հետ խաղերում կաշխատենք շտկել իրավիճակը»,-ասել է Եդիգարյանը: Ըստ կիսապաշտպան Կարլեն Մկրտչյանի, ՀՀ հավաքականը պահպանում է խմբում լավ տեղ գրավելու շանսերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |