Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տեղյակ չեն, թե երբ է Բրայզան հաստատվելու դեսպանի պաշտոնում![]() 6 հոկտեմբերի 2010 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սետանում դեռևս ոչ մի բան չի ձեռնարկվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը հաստատելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիտ Բինը: «Սենատն այժմ արձակուրդում է: Ես հաստատ չգիտեմ, թե որքան կտևի ընդմիջումը»,-ասել է Քիտ Բինը, հաղորդում է 1news.az-ը: Սեպտեմբերի 21-ին Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն կողմ քվեարկեց Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելուն, որը արդեն 1 տարուց ավելի է, ինչ թափուր է: Նրա թեկնածությանը սատարեց 15 սենատոր, երկուսը՝ սենատորներ Բոքսերն ու Մենենդեսը օգտագործեցին իրենց վետոյի իրավունքը: Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Հարրի Ռեյդը հավանություն տվեց վետոյին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |