Բելառուսը չեզոք դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում![]() 6 հոկտեմբերի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը բազմիցս է ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: «Եվ իհարկե պահպանելով բոլոր կողմերի շահերը»,-ասել է Սուխարենկոն: Նա նշել է, որ իր երկիրն այսօր որևէ կողմի չի սատարում այդ հարցում: Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեության արդյունավետությանը՝ Սուխարենկոն ասել է, որ Բելառուսն այսօր այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ-ին: «Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ասել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանը: Ընդ որում, մեկնաբանելով այն, թե ինչու Մինսկը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև չի ընդունում, Սուխարենկոն ասել է, որ այդ հարցը դեռևս ուսումնասիրված չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |