Ըստ 2011թ. պետբյուջեի նախագծի ՀՆԱ-ի աճը Հայաստանում կկազմի 4,6 տոկոս 6 հոկտեմբերի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - 2011թ. բյուջեի ձևավորման հիմքում մակրոտնտեսական ցուցանիշներն են, որոնց համաձայն հաջորդ տարի տնտեսական աճը Հայաստանում կկազմի 4,6 տոկոս: Այդ մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, երկրի ՀՆԱ-ի անվանական ծավալը 2011թ. կկազմի 3 տրլն 763 մլրդ դրամ, ինչը զգալիորեն ավելի է 2008 թ. ցուցանիշից: «2011-ին մենք կգերազանցենք տնտեսական աճի մինչճգնաժամային շրջանը»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ 2011թ. կպահպանվեն տնտեսության դիվերսիֆիկացման միտումները, որոնք արձանագրվեցին 2010-ին, մասնավորապես, արդյունաբերության, էներգետիկայի և ծառայությունների ոլորտների աճը, ինչպես նաև աճի տեմպերի նվազումը շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում: Անդրադառնալով ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Տիգրան Դավթյանն ասել է, որ 2010-ին տնտեսությունը ճգնաժամից հետո թևակոխեց կայունացման ու վերականգնման փուլ, և տարեվերջին 3-4 տոկոս աճ կարձանագրի «անկախ վերջին ամիսների իրավիճակից», գերազանցելով նախատեսված 1,2 տոկոս ցուցանիշը: Ըստ նախարարի, ամփոփիչ ցուցանիշը ավելի մեծ կլիներ, եթե կտրուկ անկում չգրանցվեր գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված էր բնակլիմայական պայմաններով: Ինչ վերաբերում է գնաճին, ապա Տ.Դավթյանը հավաստիացրեց, որ վերջին ամիսներին նկատվում են նվազման միտումներ, և կառավարությունը տարվա արդյունքներով կկարողանա ապահովել այն ցուցանիշի ցածր մակարդակը, որը նախատեսված էր 2010թ. պետբյուջեով (4±1,5%): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |