Ռուս մասնագետները կպատմեն հայ ֆերմերներին ցորենի բարձրորակ սերմերի կիրառման տեխնոլոգիայի մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք։ Ներկա էին նաև Ռուսաստանի Դաշնության «Սեմենա» ասոցիացիայի նախագահ Իվան Կուզմինը ու «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգորի Դոնցովը, ովքեր կարևոր դեր են ունեցել ՌԴ-ից սերմերի ներկրումը ժամանակին ապահովելու գործում։ Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է վերհանել առկա խնդիրները և հասկանալ մարզերում ստեղծված իրավիճակը` ինչպես է բաշխվել ՌԴ-ից ներմուծված սերմը։ Անդրադառնալով սերմնաբուծության ծրագրի իրականացմանն առնչվող հիմնական հարցադրումներին և խոսելով ՀՀ կառավարության հաստատած ռազմավարության առաջնահերթություններից` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այս ծրագիրը գյուղատնտեսական ֆերմաներին օգնության ծրագիր չէ, այլ սերմնաբուծության վերականգնման ծրագիր, այսինքն` մենք պետք է գործ ունենանք այն տնտեսությունների հետ, որոնք երկարաժամկետ համագործակցելու են պետության հետ և մասնագիտանալու են սերմնաբուծության բնագավառում։ Սա նշանակում է` մարդիկ պետք է հետևեն հողի որակին, բոլոր տեխնիկական պահանջները կատարեն, իրենց մասնագիտական կարողություններն ավելացնեն ու մշտական վերահսկողության ներքո լինեն մեր սերմնաբուծական ֆերմաների կողմից։ Այդ համագործակցության շնորհիվ պետք է հասնենք ՀՀ պահանջարկը բավարարելու համար մեր կողմից մատնանշված տարեկան 30.000 տոննա սերմ արտադրելու թիրախային ցուցանիշին։» Այնուհետև գյուղատնտեսության նախարարի և մարզպետների կողմից ներկայացվել են տվյալներ մարզերում սերմնացուի բաշխման ու պայմանագրի կնքման հայտ ներկայացրած ֆերմերների թվի վերաբերյալ։ Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ-ից ժամանած հյուրերն այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում անցկացնելու են սեմինար ֆերմերների և սերմնաբուծարանների աշխատակացիների համար` նվիրված ՌԴ-ից ներկրված սերմի տեխնոլոգիական ճիշտ օգտագործմանը։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նման սեմինարների կազմակերպումը` նպատակաուղղված ֆերմերներին համապատասխան տեղեկատվության տրամադրմանը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև տեղական օրգանիկ պարարտանյութերի փորձարկման պիլոտային ծրագրի մանրամասներ։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ դա կնպաստի տեղական արտադրանքի պահանջարկի մեծացմանը և հանձնարարել է մարզպետներին անձնական հսկողություն սահմանել ծրագրի նկատմամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |