Ռուսական կայունացման վարկի մեծ մասն ուղղված է աղետի գոտու վերականգնմանը![]() 6 հոկտեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - 185 մլրդ դրամ (500 մլն դոլար) ՌԴ տրամադրած կայունացման վարկի մեծ մասը՝ շուրջ 80 մլրդ դրամն ուղղվել է շինարարության իրականացմանը աղետի գոտում, հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ավելին, ըստ նրա, աղետի գոտու վերականգնման համար 2011թ. կհատկացվի ևս 27 մլրդ դրամ: Նախարարը նշել է, որ ռուսական կայունացման վարկից 65 մլրդ դրամն ուղղվել է փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորմանը և շուրջ 30 մլրդ դրամ նախատեսվում է ուղորդել համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորմանը: Այդ առնչությամբ Տիգրան Դավթյանը նշել է, որ տնտեսության վարկավորման համար հատկացված միջոցները բարեխղճորեն սպասարկվում են մասնավոր հատվածի կողմից, որոնց վրա էլ ծանրացել է պարտքի հիմնական բեռը: «Իսկ ռուսական վարկի մնացած մասը փոխանցվել է կայունացման հիմնադրամ»,-հավելել է նախարարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |