«ՋիԷնՍի-Ալֆա»-ն այսուհետ հեռախոսակապի ծառայություններ կտրամադրի

«ՋիԷնՍի-Ալֆա»-ն այսուհետ հեռախոսակապի ծառայություններ կտրամադրի

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 6-ի նիստում որոշել է.

թույլատրել «ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում զբաղեցնելու հանրային ամրակցված հեռախոսային ցանցի «4-233-2» միջազգային ազդակների հանգույցի կոդը, «6046» ոչ աշխարհագրական կոդը և նրա «xxxx» համարային շարքը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀԾԿՀ մամլո ծառայությունում, եթե թույլտվություն ստանալուց հետո առաջին տարվա ավարտին օգտագործվում է հատկացված համարային շարքի 60%-ից պակաս, ապա օգտագործումը համարվում է ոչ արդյունավետ և Հանձնաժողովը կարող է տրամադրված համարային շարքից հետ վերցնել չօգտագործված համարները: Հատկացված համարների ոչ արդյունավետ օգտագործման դեպքում Հանձնաժողովը կարող է հեռախոսային ծառայություններ մատուցող անձին տրամադրված շարքից հետ վերցնել չօգտագործված համարները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---