ՀՀ ԱԳ նախարար. ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունն այսօր Երևան կժամանի![]() 6 հոկտեմբերի 2010 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը դեռևս Լեռնային Ղարաբաղ չի ժամանել: Առաքելության մասնակիցները Երևան կժամանեն, այնուհետև կմեկնեն Ստեփանակերտ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին, հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ նախարարի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ առաքելությունն արդեն եղել է Ադրբեջանում: Էդվարդ Նալբանդյանն ավելացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն ու Իգոր Պոպովը նախկինում չէին այցելել հակամարտության տարածաշրջան, և այս առաքելությունը նրանց համար հարմար առիթ է տեղում իրադրությանը ծանոթանալու առումով: Ինչ վերաբերում է փախստականների հարցին, ապա Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական կողմը պարբերաբար բարձրացրել է հայ փախստականների խնդիրը միջազգային կազմակերպություններում: «Ես գտնում եմ, որ դաշտային առաքելությունը միջնորդների համար լավ հնարավորություն կդառնա հայ փախստականների հետ հանդիպելու համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: ԵԱՀԿ դաշտային առաքելությունը Լեռնային Ղարաբաղին կից տարածքներում տեղի կունենա հոկտեմբերի 4-ից 14-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |