Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին 6 հոկտեմբերի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները և ԼՂ հարակից տարածքներ իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը: Նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքը հայտնեց նախօրեին ադրբեջանական բանտում առևանգված հայ հովվի սպանության կապակցությամբ` ընդգծելով, որ շուրջ 25 օր անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել հանդիպելու նրան: Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ահաբեկչական խմբավորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի նպաստում բանակցային գործընթացին: Զրուցակիցները քննարկեցին առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |