Վրաստանի ԱԳ նախարարը լուծեց Վերին Լարսի խնդիրը իր հայ պաշտոնակցի հետ հանդիպումից անմիջապես հետո![]() 6 հոկտեմբերի 2010 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ վերջին հանդիպմանը քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են Վրաստանի հայերին: Այդ հարցերը միշտ քննարկվել և քննարկվելու են Երևանի ու Թբիլիսիի միջև: Այդ մասին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ Նալբանդյանի, Վաշաձեի քննարկվել են Վրաստանում հայկական եկեղեցու իրավական կարգավիճակին, հայոց լեզվին ու հայկական դպրոցներին վերաբերող հարցեր: «Եղան նաև լուծում ստացած հարցեր: Վրաստանի ԱԳ նախարարը խոստացավ հաշված ժամերում լուծել Վերին Լարսի հարցը»,-ասել է Նալբանդյանը: Նա հավելեց նաև, որ հնարավոր եղավ բացել Վերին Լարսը, որը վերջերս երկու անգամ փակվել էր: Անդրադառնալով Վաշաձեի այն հայտարարությանը, թե Վրաստանի քարտեզի վրա չկա Ջավախքի տարածաշրջան՝ Նալբանդյանն ասել է, թե ՀՀ ԱԳ նախարարին հարիր չէ նման խոսակցության մասնակցել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |