Արմեն Գևորգյան. Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը ռազմավարական է![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի և Ֆրանսիայի շրջաններն ամեն տարի զարգացնում են համագործակցությունն ինչպես աշխարհագրական առումով, այնպես էլ բովանդակությամբ, ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի ընթացքում, որը տևելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Նրա խոսքերով, եթե համագործակցության սկզբում խոսքը գնում էր Հայաստանի շրջաններին օգնելու մասին, որոնք տուժել էին 1988-ի երկրաշարժից, ապա հիմա երկրները համագործակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի շրջանակներում: «ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է ԵՄ հետ, մշակում է տեղական ինքնակառավարման նոր հայեցակարգ առաջիկա երեք տարվա համար: Մեզ համար կարևոր է փորձի փոխանակումն ապակենտրոնացված համագործակցության միջոցով: Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական վեկտորների թվում եվրոպական ուղղվածությունն է: Այդ առումով Հայաստանի և Ֆրանսիայի շրջանների միջև համագործակցությունը ամենալայնածավալներից է և այն կարելի է անվանել ռազմավարական»,- ասել է Գևորգյանը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |