Ռայֆֆայզենբանկ Ավստրիան «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ փաստաթղթային գործառնությունների իրականացման համար սահմանել է 3 մլն. եվրո սահմանաչափ![]() 7 հոկտեմբերի 2010 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն թղթակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցում է բազմաթիվ արտասահմանյան բանկերի, այդ թվում` Ռայֆֆայզենբանկ Ավստրիայի հետ: Երկարատև համագործակցության արդյունքում Ռայֆֆայզենբանկ Ավստրիան սահմանեց սահմանաչափ 3 մլն. եվրոյի չափով ՎՏԲ-Հայաստան Բանկի համար փաստաթղթային գործառնությունների իրականացման համար: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, տրամադրված սահմանաչափի շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստացավ լրացուցիչ հնարավորություն առանց դրամական միջոցների դեպոնացման իրականացնել փաստաղթային գործառնություններ մինչև 180 օր ժամկետով: Այդպիսով եվրոպական շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի մասով իր արտաքին տնտեսական գործարքների հաճախորդ-մասնակիցներին կտրամադրի ակրեդիտիվներ և երաշխիքներ առավել շահավետ պայմաններով: «Արտաքին տնտեսական գործարքների մասնակիցների շահերի պահպանումը հաճախ կախված է պայմանագրերով նախատեսված հաշվարկների ձևի ճիշտ ընտրությունից: Հատկապես ակրեդիտիվն է ավանդաբար թույլ տալիս նվազագույնի հասցնել առևտրային ռիսկը և հանդիսանում է հաշվարկի առավել պաշտպանված ձև ինչպես ներկրողի, այնպես էլ արտահանողի համար»,- ասել է բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, տնօրինության անդամ Մերի Մամիկոնյանը: Նրա խոսքով, բանկը լայնորեն կիրառում է Միջազգային Առևտրային Պալատի (ՄԱՊ) անդամ հանդիսացող ՎՏԲ բանկային խմբի հնարավորությունները: Ռայֆֆայզենբանկ Ավստրիայի սույն սահմանաչափը ընդգծում է ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ ցուցաբերած վստահությունը և կօգնի մեզ տրամադրել մեր հաճախորդներին ակրեդիտիվներ և երաշխիքներ շահավետ պայմաններով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |