Հայաստանի հավաքականի երկրպագուները ակնկալում են հայ ֆուտբոլիստների հաղթանակները![]() 7 հոկտեմբերի 2010 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ին Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում հանրապետական մարզադաշտում կընդունի Սլովակիայի հավաքականին: Սլովակիայի հավաքականը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին և իջևանել է Armenia Marriott հյուրանոցում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՖՖ մամլո ծառայությունում, Սլովակիայի հավաքականը մարզումներ կանցկացնի հոկտեմբերի 6-ին ու 7-ին: Սլովակիայի հավաքականին կսատարեն երկրպագուները, որոնք իջևանել են նույն հյուրանոցում: Իսկ հայ ֆուտբոլիստներին, ինչպես միշտ, կաջակցի «Առաջին հայկական ճակատ» շարժումը: Խաղին ներկա կլինեն շարժման 200 ներկայացուցիչներ: «Առաջին հայկական ճակատի» անդամները գտնում են, որ այս անգամ հայ ֆուտբոլիստները կկարողանան հաղթել: Պաշտոնական խաղերում վերջին հաղթանակը գրանցվել է 2009թ. սեպտեմբերի 9-ին Բելգիայի հետ խաղում և երկրպագուները անհամբեր հաղթանակների են սպասում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |