Մարտին Շկրտել. Հայաստանի հավաքականը հատկապես ուժեղ է հակագրոհներում

Մարտին Շկրտել. Հայաստանի հավաքականը հատկապես ուժեղ է հակագրոհներում

PanARMENIAN.Net - «Հայաստանի հավաքականը տեխնիկապես ուժեղ է, և խաղը նրա դեմ հեշտ չի լինելու, հատկապես, որ հայ ֆուտբոլիստները խաղալու են սեփական դաշտում: Հայ ֆուտբոլիստների շարքում աչքի են ընկնում Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը, որոնք շատ արագաշարժ են և վտանգավոր հակառակորդի համար»,- ասել է Սլովակիայի հավաքականի հարձակվող Էրիկ Յենդրիշեկը:

Սլովակ պաշտպան Մարտին Շկրտելի կարծիքով, սլովակ ֆուտբոլիստների տրամադրությունը հիանալի է, նրանք կփորձեն ցույց տալ իրենց հնարավորությունները առաջիկա երկու խաղերում: «Մենք տեսել ենք Հայաստանի հավաքականի խաղը Իռլանդիայի և Մակեդոնիայի հետ, և նա հատկապես ուժեղ է հակագրոհներում»,- Շկրտելի խոսքերն է մեջբերում Սլովակիայի Ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի և Սլովակիայի հավաքականների միջև EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Երևանի ժամանակով 20:00-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---