ԱՄՆ-ն չի նահանջի Վրաստանից, հայտարարել է Հիլարի Քլինթոնը![]() 7 հոկտեմբերի 2010 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Վրաստանի հետ համագործակցությունը և հավատարիմ է մնում նրա տարածքային ամբողջականության սկզբունքին, հաղորդում է VOA News-ը: «ԱՄՆ-ն կշարունակի սատարել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Դա մեր երկկողմ հարաբերությունների հիմնարար հենքն է, հայտարարել է Քլինթոնը,-մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել վրացական տարածքների օկուպացիան, դուրս բերել զորքերն ու հավատարիմ մնալ միջազգային համաձայնագրերին՝ ներառյալ հրադադարի մասին 2008թ. համաձայնագիրը»: Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես կշարունակի սատարել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման մեջ: Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին ի պատասխան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկությունը երկիրը մեկ անգամ ևս կհաստատի նոյեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |