Վրաստանը չի խոչընդոտի Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին 8 հոկտեմբերի 2010 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը չի խոչընդոտի Ռուսաստանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), հինգշաբթի Վաշինգտոնում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Ըստ նրա, անդամակցությունը ԱՀԿ-ին կնպաստի նրան, որ «Ռուսաստանն առավել քաղաքակիրթ դառնա», գտնում է Վրաստանի վարչապետը: Այդ կազմակերպությունների կանոնների համաձայն, ԱՀԿ-ին անդամակցող ցանկացած երկիր կարող է արգելափակել մեկ այլ պետության անդամակցությունը: Գիլաուրին նշել է նաև, որ Վրաստանը պատրաստ է «ցանկացած պահի» բանակցել ՌԴ-ի հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Միևնույն ժամանակ, ըստ Associated Press-ի, մեկ օր առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե Վրաստանը կհամաձայնվի Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին, եթե վրաց մաքսավորներին թույլատրվի մուտք գործել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածք: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |