ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումներին

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումներին

PanARMENIAN.Net - Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ, Արթուր Ջավադյանը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերի, ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Ասուդ Ահմեդի, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, Համաշխարհային բանկի խմբի տարածաշրջանային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ֆիլիպե Լե Հուերոյի, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով տնօրեն Ասադ Ալամի, ինչպես նաև Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի գլոբալ ֆինանսական շուկաների գծով ավագ կառավարիչ Թիմոթի Կռաուզեի հետ:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առանձին հանդիպումներ է ունենալու մի քանի կենտրոնական բանկերի նախագահների հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---