Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Շեկոյանին ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին10 հոկտեմբերի 2010 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կրթության և գիտության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր, բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Արմենակի Շեկոյանին Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին: Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով կրթության և գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միսակի Միրիջանյանը պարգևատրել է Մխիթար Հերացու մեդալով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |