Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովի հետ![]() 10 հոկտեմբերի 2010 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 9-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին` հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդելու գործում ունեցած ներդրման համար. «Ես խորապես համոզված եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան 2006 թվականին, երբ Դուք նշանակվեցիք Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Իրոք, մեծ է Ձեր անձնական ներդրումը քաղաքական երկխոսության զարգացման, տնտեսական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում ֆրանսիական մշակույթի տարածման գործում»,-ասել է Հանրապետության ղեկավարը: Նախագահը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը հանդիսացող Ֆրանսիային` մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին սատարելու ջանքերի ու պատրաստակամության համար: Դեսպանը նշել է, որ իր համար շատ կարևոր է Հայաստանի նախագահի բարձր գնահատականն ու հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքը Ֆրանսիայի նկատմամբ. «Իմ պաշտոնավարման ընթացքում ես հասկացա, որ լինել Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, նշանակում է` քո առջև բաց տեսնել բոլոր դռները»,-ասել է Սերժ Սմեսովը և շնորհակալություն հայտնել ջերմ վերաբերմունքի ու աջակցության համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |