Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին![]() 10 հոկտեմբերի 2010 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ալի Լարիջանին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարող են լավ արդյունավետ հիմք հանդիսանալ տարածաշրջանի կայունության պահպանման համար: Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը ընդգծել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևորությունը` որպես ցանկացած տարանցիկ նոր ուղղության ստեղծում, որը կարող է շահավետ լինել դրա բոլոր անդամների համար: Երկուստեք կարևորվել է ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերի իրականացումը, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթգծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, նավթամթերքների խողովակաշարի կառուցումը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների ձևավորման գործում իրենց նպաստն ունեն երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |