Flydubai-ի 25-րդ ուղղությունը` Երևան![]() ![]() PanARMENIAN.Net - Դուբայի առաջին բյուջետային (ցածր գներ ապահովող) ավիաընկերությունը` flydubai, հայտարարում է դեպի Երևան թռիչքի մեկնարկման մասին« ինչը կհասցնի ավիաընկերության կողմից սպասարկվող ուղղությունների թիվը 25-ի: Երևանը կդառնա flydubai 25-րդ ուղղությունը« երբ ավիաընկերությունը մեկնարկի իր շաբաթական 3 անգամյա թռիչքները դեպի Երևան` սկսած 2010թ նոյեմբերի 21-ից: Նոր թռիչքն իր հետ առաջարկում է ևս մեկ հետաքրքիր և բազմակողմ ուղղություն flydubai հաճախորդների համար« ինչպես նաև մատչելի և որակյալ ճանապարհ դեպի Դուբայ Հայաստանի բնակիչների համար: flydubai նախագահ Ղաիթ Ալ Ղաիթն այդ առիթով ասել է. «Մեր նոր ուղղությունը դեպի Երևան անչափ կարևոր շուկա է flydubai համար: Ծառայությունները դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան բոլորովին նոր շուկա է մեզ համար« սակայն միաժամանակ շատ կարևոր: Երևան քաղաքը ունի հինավուրց պատմություն« այն բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում« ինչը նշանակում է« որ այնտեղ հազարամյակների պատմություն կա հայտնագործելու և ուսումնասիրելու« մինչդեռ ժամանակակից քաղաքը ևս առաջարկում է շատ-շատ բաներ», հաղորդում է flydubai ավիաընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |