Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների ԱԱ-ում հայ մարզիկները նվաճեցին 6 մեդալ![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ից 10-ը Թբիլիսիում կայացած Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էր ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ, հայ սամբիստները նվաճեցին 6 մեդալ: Գոռ Մալյանը /52 կգ/, Մհեր Կարապետյանը /75կգ/, Գարեգին Խաչատրյանը /90 կգ/ արժանացան բրոնզե, Ալբերտ Քարհանյանն /74 կգ/ ու Ռուդոլֆ Ոսկանյանը /87կգ/ արծաթե, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը` ոսկե մեդալի: Այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի և երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 4-ից 8-ը Տաշքենդում, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |