Էմիր Կուստուրիցան ի նշան բողոքի լքել է Անթալիայում «Ոսկե նարինջ» 47-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին

Էմիր Կուստուրիցան ի նշան բողոքի լքել է Անթալիայում «Ոսկե նարինջ» 47-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին

PanARMENIAN.Net - Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ի նշան բողոքի լքել է Անթալիայում «Ոսկե նարինջ» 47-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին, հաղորդում է World Bulletin-ը:

Ռեժիսորի դեմարշի պատճառը մի քանի հասարակական կազմակերպությունների հայտարարություններն էին: Կազմակերպիչները դատապարտել են Կուստուրիցային այն պատճառով, որ նա «պաշտպանել էր Բոսնիայում մահմեդականների ցեղասպանությունը սերբերի կողմից»: Մեկնաբանելով մեղադրանքը` Կուստուրիցան հայտարարել է, որ ստեղծված իրավիճակն արվեստի համար տեղ չի թողնում և հրաժարվել է ժյուրիի անդամ լինելուց:

«Բոլորը հիանալի գիտեն, որ ես հակաիմպերիալիստ եմ և հենց այդ գաղափարի վրա եմ կառուցել ողջ կյանքս և գործունեությունս: Նման մեղադրանքներն իմ հասցեին ոչ մի իմաստ չունեն: Ես պայքարել եմ հանուն միասնական Հարավսլավիայի, և իմ մոտեցումները պետք է դիտարկվեն հենց այդ տեսակետից»,- հայտարարել է ռեժիսորը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---