ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում11 հոկտեմբերի 2010 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու երկրների միջպետական հարաբերությունների կարևոր մաս կազմող խորհրդարանների միջև համագործակցությունը` շփումները թե օրենսդիր մարմինների ղեկավարների մակարդակով, թե խորհրդարանական բարեկամության խմբերի ձևաչափով: Զրուցակիցներն անդրադարձան 2009 թ. ապրիլին Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի խորհրդարանի ղեկավարը անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Ալի Լարիջանիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը` կարևորելով Իրանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը այդ հարցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |