Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է![]() ![]() PanARMENIAN.Net - Ջերմուկում շարունակվում է Կարեն Ասրյանիհուշամրցաշարը, որին մասնակցում են 64 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: Հուշամրցաշարի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Տիգրան Քոթանջյանը, որը 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Կոնստանտին Շանավայի (Վրաստան) հետ: Քոթանջյանն ունի 5 միավոր, երկրորդ տեղում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանն է, որը նույնպես ունի 5 միավոր: Լավագույն եռյակը 4.5 միավորով փակում է վրացի գրոսմայստեր Կոնստանտին Շանավան: Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար դոլար, կավարտվի հոկտեմբերի 14-ին: 2006թ. Շախմատի օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: ՖԻԴԵ-ի վարկանիշով նա ուներ 2634 միավոր և 4-ն էր ՀՀ լավագույն շախմատիստների ցուցակում: 2008թ. 28 տարեկան հասակում Ասրյանը վախճանվեց ինսուլտից: Այդ կապակցությամբ կասեցված «Շախմատի հսկաները» մրցաշարը կոչվեց նրա անունով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |