Ղարաբաղի անկախության հռչակումը չի հակասում միջազգային նորմերին![]() ![]() PanARMENIAN.Net - Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի խնդրի վերաբերյալ պատասխան տվեց շատ կարևոր հարցի` արդյոք անկախության միակողմանի հռչակումը միջազգային իրավունքի նորմերի ոտնահարում է, և դատարանը միանշանակ պատասխանեց այդ հարցին` ոչ: Այդ մասին Երևանում ճեպազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ղարաբաղի ժողովրդին խորհրդային շրջանում ստիպել են ապրել Ադրբեջանի կազմում, բայց ղարաբաղցիները չեն հաշտվել դրա հետ նույնիսկ ստալինյան դիկտատուրայի տարիներին, և առաջին հնարավորության դեպքում միակողմանի կարգով ինքնորոշվել են: Դա եղել է ԽՍՀՄ փլուզման ժամանակ: Ադրբեջանը դրան ի պատասխան պատերազմ է սկսել ԼՂ դեմ, որում Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի աջակցությամբ հաղթել է: Ահա տարբերությունը Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի միջև: Տարբերությունն այն է, որ ԼՂ-ն հաղթել է պատերազմում սեփական ուժերով, առանց ՆԱՏՕ օգնության, և հիմա համբերատար սպասում է նրան, որ միջազգային հանրությունը կճանաչի իր անկախությունը»,- ասել է ՀՀ նախագահը: Նա նաև նշել է, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունը և լուծման սեփական ուղիները, սակայն իրավական մոտեցումները պետք է միանման լինեն:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |