Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հիշեցրել է թուրք ռեժիսոր Սեմիխ Կապլանօղլուին Հայոց ցեղասպանության մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հիշեցրել է թուրք ռեժիսոր Սեմիխ Կապլանօղլուին Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես գրում է Hurriyet-ը, Կապլանօղլուն դժգոհություն է հայտնել Կուստուրիցայի սերբամետ հայացքների վերաբերյալ: Թուրք ռեժիսորն, իմանալով, որ Կուստուրիցան ընդգրկվել է «Ոսկի նարինջ» կինոփառատոնի ժյուրիի կազմում, ցուցադրությունից հանել է իր «Մեղր» ֆիլմը: Իր հերթին, սերբ ռեժիսորը պատասխանել է. «Եթե Կապլանօղլուն այդքան զգայուն է ցեղասպանությունների հանդեպ, ապա ինչու չի խոսում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրագործած Ցեղասպանության մասին»,- ասել է Կուստուրիցան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |