ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵԼ12 հուլիսի 2001 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող է ձգձգվել: Նրա խոսքերով` հիմնական օրենքի ուղղումների ընդւոնումը դժվար հաջողվի իրականացնել նախապես որոշված ժամկետներում: Հարությունյանը այդպիսի հայտարարության համար հիմք անվանեց անխուսափելի դժվարությունները, որոնք կծագեն խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից մշակված ուղղումների փաթեթի քննարկման ընթացքում: Սահմանադրական դատարանի նախագահը համոզված է, որ նախապատրաստված փաթեթի դրույթները տարաձայնություններ կհարուցեն Ազգային ժողովում` քաղաքական ուժերի միջեւ: Հիշեցնենք, որ նախկինում երկրի ղեկավարները ենթադրում էին, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե հնարավոր կլինի անցկացնել արդեն հաջորդ տարվա գարնանը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |