Դավիթ Դավթյան. Պատրաստ է Ուկրաինայում հայկական պատմական ժառանգության աուդիտի նախագիծը![]() PanARMENIAN.Net - Analitika.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետները պատրաստել են Ուկրաինայում հայակական պատմական հուշարձանների և ճարտարապետական կոթողների վիճակի աուդիտի նախագիծ: Ինչպես հայտնել է պատմաբան Դավիթ Դավթյանը, ներկա պահին աշխատանք է տարվում օբյեկտների ցուցակը ճշտելու համար, որոնց թիվը գերազանցում է տարբեր նշանակության 100 հուշարձանները: Պետք է նշել, որ շատ հուշարձաններ գտնվում են ողբալի վիճակում, նրանց մի մասն օգտագործվում է այլ նպատակեներով, ավելին, շատ հուշարձանների գոյության մասին հայտնի է մասնագետների նեղ շրջանակի: «Հիմնական խնդիրն անհրաժեշտ գիտագործնական աշխատանքի բացակայությունն է, որն ուղղված կլինի Ուկրաինայի հայերի պատմության ուսումնասիրմանը: Այսօր ուկրաինացի մասնագետների երիտասարդ սերունդը հիմնականում պատկերացում չունի հայկական մշակութային ժառանգության, նրա գործիչների մասին»,- ասել է Դավթյանը: «Հայկական պատմական ժառանգության դրության աուդիտը ոչ միայն հայկական հուշարձանների գույքագրման և պատմական հիշողության վերականգնման նախագիծ է, այլ նաև միջոցների համալիր, որոնք ուղված են հայոց պատմությունը տարածելուն, պատմական փաստերը մոռացությունից հանելուն: Analitika.at.ua-ի մասնագետները պատրաստ են իրենց վրա վերցնել հայկական հուշարձանների և ողջ պատմական ժառանգության վիճակի ուսումնասիրման աշխատանքը: Մենք հուսով ենք, որ կգտնվեն մեկենասներ, որոնք պատրաստ են նպաստել գիտնականների աշխատանքին»,- հայտարարել է պատմաբանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |