«ԱրմենՏել» ընկերությունը պայմանագիր է կնքել Ericsson-ի հետ12 հոկտեմբերի 2010 - 13:35 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն պայմանագիր է կնքել Ericsson-ի հետ իր ենթակառույցների ընդլայնման համար լայնաշերտ հասանելիություն ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը, Ericsson-ի DSLAM (MSAN EDA 2530) լուծումի հիման վրա ցանցային ենթակառույցների ընդլայնման արդյունքում օպերատորի բաժանորդների մոտ ներբեռնման արագությունը կարող է հասնել 20-30 մբիթ/վ, ինչը թույլ կտա արագ և հարմարավետ դուրս գալ համաշխարհային ցանց: Ցանցում գոյություն ունեցող Ericsson-ի IMS լուծումի հիման վրա ընկերությունը կարող է բաժանորդներին առաջարկել զուգամետ ծառայություններ` միավորելով և ֆիքսված, և բջջային կապի սակագնային փաթեթային ծառայությունները: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով, Հայաստանում ինտերնետի լայնաշերտ հասանելիությունը գնահատվում է 25 տոկոս: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |