Միջնաժամկետ հեռանկարում սպասվում է հայկական կոնյակի գնի բարձրացում![]() 12 հոկտեմբերի 2010 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանը միջնաժամկետ հեռանկարում նախատեսում է բարձրացնել կոնյակի գինը: Այդ մասին հոկտեմբերի 12-ին Երևանում լեգենդար կոնյակի նոր փաթեթավորումը ներկայացնելուն նվիրված մամլո ասուլիսում հաղորդել է Արևելյան Եվրոպայի երկրներում և Ռուսաստանում Pernod Ricard մարքետինգի գծով տնօրեն Սիրիլ Կլակենը: Միաժամանակ նա հավելել է, որ տվյալ պահին զգալի գնային փոփոխություն չի նախատեսվում: Փոփոխության ենթարկվել են ապրանքանիշը, պիտակը և նվերի տուփը: Նոր ապրանքանիշի վրա փյունիկը` վերածնունդի խորհրդանիշը, համադրվում է այբբենարանի առաջին տառի հետ, որը խորհրդանշում է առաջնորդություն: Իր հերթին Pernod Ricard Armenia ընկերության ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը պարզաբանել է, որ նոր փաթեթավորումով 3 և 5 աստղանի կոնյակի գները չեն բարձրանա, իսկ առավել բարձր դասի կոնյակների գները մի քիչ կբարձրանան: Նրա խոսքերով, դա կապված է ոչ միայն նոր փաթեթավորման, այլ նաև նրա հետ, որ խաղողի գինը թանկանում է:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |