ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Եկատերինբուրգ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի հասարակական-քաղաքական և գործարար շրջանների պատվիրակությունը կժամանի հոկտեմբերի 22-ին, իսկ հաջորդ օրը կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ռուսական կողմը ղեկավարում է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, իսկ հայկական կողմը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է «Накануне.RU»-ն: «Խոսքն, ամենից առաջ, գնում է այն ոլորտների մասին, որտեղ Սվերդլովի մարզի ձեռնարկությունների կոոպերացիան հայկական ընկերությունների հետ կարող է փոխշահավետ լինել և զգալի մրցունակ առավելություններ տալ: Դա և էներգետիկան է, և մետաղագործությունը, և տրանսպորտային մեքենաշինությունը, ոսկերչական և դեղագործական արտադրությունը»,- ասել է Սվերդլովի կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Կոզլովը: Միջկառավարական հանձնաժողովի արդյունքում նախատեսվում է հատուկ արձանագրության ստորագրում Սվերդլովի մարզի և ՀՀ կառավարության միջև:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |