Տիգրան Քոթանջյանը Կարեն Ասրյանի Հուշախաղի հաղթող է դարձել![]() 13 հոկտեմբերի 2010 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի երրորդ Հուշախաղը, որին մասնակցում էին 64 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: Առաջնության հաղթող դարձավ հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Վերջին` 9-րդ տուրում Քոթանջյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի ավարտեց պարտիան Դավիթ Մագալաշվիլիի հետ (Վրաստան) և 7 միավորով գլխավորեց մրցաշարային սանդղակը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կոնստանտին Շանավան (Վրաստան), որը հաղթողին զիջեց ընդամենը 0,5 միավորով: Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան) երրորդ տեղն է զբաղեցրել: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 15 հազ. դոլար: 2006 թվականի շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանը Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել: FIDE վարկանիշում նա 2634 միավոր ուներ, ինչը նրան չորրորդ տեղ էր ապահովել Հայաստանի լավագույն շախմատիստների ցանկում: 2008 թվականին 28 տարեկան հասակում Ասրյանը մահացավ կաթվածից: Նրա մահվան պատճառով դադարեցված «Շախմատային հսկաներ» մրցաշարը նրա անունով կոչվեց: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |