ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականությունը կանցկացնի հերթական համաժողովը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-15-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում կկայանա ԱՊՀ անդամ-երկրների Ստեղծագործական և գիտական մտավորականության 5-րդ համաժողովը, որին մասնակցելու են ԱՊՀ երկրների ավելի քան 500 ներակայցուցիչներ:

5-րդ համաժողովի թեման է «Նորարարական և հումանիտար գործընկերությունը ԱՊՀ երկրների դինամիկ զարգացման հիմքն է»` պայմանավորված ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ 2010-ն ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի հայտարարելու մասին: Համաժողովում նախատեսվում է քննարկել պրոֆեսիանալ կապերի զարգացման հարցը կրթության, գիտության, մշակույթի, զանգվածային հաղորդակցությունների, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) և ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի (ՀՀՄՀ) «Դեբյուտների համագործակցություն» մրցանակների դափնեկիրների պարգևատրում, որն այս տարի հանձնվում է ԱՊՀ երկրների երիտասարդ ուսուցիչներին: Համաժողովը կազմակերպվել է ՀՀԽ և ԱՊՀ երկրների ՀՀՄՀ աջակցությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---