Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված երեկո է կայացել

Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված երեկո է կայացել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնում կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակին և թատրոնի ստեղծման 15-ամյակին:

Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն է ընթերցել ՌԴ-ումՀայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:

Երեկոյին ներկա են եղել ռեժիսորներ, ականավոր դերասաններ, մշակույթի գործիչներ, որոնք իրենց ելույթներում նշել են կինոարվեստում և թատրոնում Արմեն Ջիգարխանյանի ունեցած մեծ ավանդի, նրա բացառիկ տաղանդի, անսպառ աշխատասիրության և համաժողովրդական սիրո ու համակրանքի մասին:

Թատրոնի անձնակազմի կողմից ցուցադրվել են հատվածներ տարբեր ներկայացումներից, լսվել են նշանավոր երգիչների և երաժիշտների կատարումներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---