Լիբանանի, Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի ղեկավարների Բեյրութում կայանալիք հանդիպումը չեղյալ է հայտարարվել15 հոկտեմբերի 2010 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի, Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի ղեկավարների Բեյրութում կայանալիք հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Պատճառների մասին ոչինչ չի ասվում: Նման որոշման պատճառներից մեկը կարող է լինել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի լիբանանյան Բինտ Ջաբիլ քաղաքում կայանալիք ելույթի նախօրեին տեղի ունեցած սկանդալը: Իր ելույթում նա խոսել է մասնավորապես այն մասին, որ «հրեաները մահկանացու են» և որ «Լիաբնանի ժողովուրդն անկոտրում է Իսրայելի դեմ պայքարում»: Չնայած նրան, որ Բինտ Ջալիլի բնակչությունը, որը հիմնականում «Հեզբոլլահի» կողմնակից է, ոգևորությամբ է ընդունել Ահմադինեժադի ելույթը, Լիբանանի կառավարությունը հոռետեսորեն է վերաբերվել դրան: Կառավարության որոշ անդամներ համարում են, որ իր հայտարարություններով Ահմադինեժադը «փչացնում է իրենց երկրի իմիջը» համաշխարհային հանրության աչքերում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ մտադիր է նոր միություն ստեծել Մերձավոր Արևելքում Թուրքիայի, Լիբանանի, Սիրիայի ու Իրանի մասնակցությամբ, ի հակակշիռ Եվրամիության: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |