Հանս-Յոհեն Շմիդտ. GTZ-ն շահագրգռված է զարգացնել մրցակցությունը ՀայաստանումPanARMENIAN.Net - Տնտեսական զարգացման ու հետազոտությունների կենտրոնը (EDRC) Գերմանիայի տեխնիկական աջակցության ընկերության (GTZ) աջակցությամբ 2010թ. փետրվարի 4-ից իրագործում է «Հայաստան 2010 տնտեսական զեկույց» ծրագիրը, որի ենթածրագրերից մեկը «Երիտասարդ տնտեսագետների վերաորակավորումն է»: Ըստ այդ ծրգարի, հոկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, EDRC ղեկավար Գագիկ Թորոսյանը, Հայաստանում GTZ գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը հավաստագրեր հանձնեցին 16 տնտեսագետների: Գագիկ Թորոսյանը հայտնեց, որ թեստավորմանը մասնակցել է 250 ուսանող երկրի տնտեսագիտական բուհերից, որոնցից 60-ը ընտրվել են հարցազրույցի համար, որից հետո 25 հոգի ընտրվել է վերաորակավորման համար: Իսկ դասընթացները ավարտել է ընդամենը 16 մարդ, որոնք պրակտիկա կանցնեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: «GTZ-ն շահագրգռված է համագործակցել էկոնոմիկայի նախարարության հետ և զարգացնել մրցակցությունը Հայաստանում՝ աջակցելով ՓՄՁ-ներին ու կրճատելով օլիգարխների մասնաբաժինը տնտեսության մեջ»,-ասել է Հանս-Յոհեն Շմիդտը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |