Հայաստանը ամենաաղքատ երկիրը չէ ԱՊՀ-ում15 հոկտեմբերի 2010 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահը վերջերս հայտարարեց, թե 2003թ. աղքատության մակարդակը Վրաստանում 40 տոկոս էր, իսկ տվյալ պահին այն 18 տոկոս է: Ընդ որում ըստ վիճակագրական տվյալների, պետական նպաստներ է ստանում Վրաստանի 4,4 մլն բնակչության 1,8 մլն, այսինքն աղքատության մակարդակը երկրում շուրջ 40 տոկոս է: Նման տվյալներ են բերել վրաց փորձագետները Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Թբիլիսի «Աղքատություն. ո՞րն է շեմը» թեմայով հեռուստակամրջի ժամանակ: Բացի այդ, Վրաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 71 դոլարի է հավասար, այն դեպքում երբ մեկ մարդու միջին եկամուտը կազմում է 57 դոլար, իսկ ըստ ՀԲ տվյալների Վրաստանի բնակչության 2/3 աղքատ է կամ ծայրահեղ աղքատ: Միևնույն ժամանակ ՀԲ նախնական տվյալներով Հայաստանում աղքատության մակարդակը ընթացիկ տարում 28,7 տոկոս է, ընդ որում ծայրահեղ աղքատների թիվը 6,9 տոկոս է: ՌԴ-ում բնակչության 13,6 տոկոսի եկամուտները ցածր են նվազագույն մակարդակից: Ուկրաինայում և Մոլդովայում աղքատութայն մակարդակը 26,4 տոկոս է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |