Սերժ Սարգսյան. 21-րդ դարում ամենահզոր զենքերից մեկը ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությունն է![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Գյումրիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է սփյուռքահայ լրագրողների հետ: Հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Այսօր հայ մամուլի օրն է, և շատ ուրախ եմ, որ այս տոնը համընկնում է Սյունիքի մարզում տեղի ունեցող միջոցառումների հետ: «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում կարևոր նախաձեռնություն եմ համարում և շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այդ հրաշալի գաղափարը կյանքի կոչելու համար: 21-րդ դարում ամենահզոր զենքերից մեկը ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությունն է, որի նպատակային ուղղորդումը շրջադարձային կարող է լինել իրադարձությունների զարգացման ընթացքում: Այս տեսանկյունից մեր համազգային բոլոր նպատակների ուղղությամբ աշխատանքներում մենք խիստ կարևորում ենք թե´ հայալեզու լրատվության, թե´ մեր լրագրողների կողմից աշխար-հի առաջատար լրատվամիջոցներում հրապարակումներով հանդես գալու նշա-նակությունը: Հայ լրատվության դերը խիստ կարևորվում է նաև համահայկական հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու անհրաժեշտությամբ, մասնավորապես ողջ աշխարհում հայապահպանության գործին նպաստելու առումով»: Հայաստանի նախագահի խոսքով, ԼՂՀ` հայկական երկրորդ պետականության կայացման, ամրապնդման և զարգացման, ինչպես նաև միջազգային ճանաչման գործում լրագրողների առաքելությունն անգնահատելի է: «Պետք չէ մոռանալ, որ մարտի դաշտում տարած հաղթանակն անհրաժեշտ է ամրապնդել դիվանագիտու-թյան ոլորտում: Իսկ հակաքարոզչությանը դիմագրավելու և հիմնախնդիրը միջազ-գային հանրությանը ներկայացնելու գործում անկասկած անփոխարինելի է Հայաս-տանի և Սփյուռքի լրատվամիջոցների, ինչպես նաև օտար լրատվամիջոցների հայ լրագրողների հրապարակումների դերակատարությունը»,- ընդգծել է նա: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում նույնպես հետագա առաջընթացը հնարավոր է արագացնել միայն լրատվական դաշտի լայնամասշտաբ աջակցության պայմաններում: «Հայ Դատի արդարացի լուծմանը, լոբբիստական աշխատանքների արդյունավետ կազմակերպ-մանն էապես կարող են նպաստել լրատվամիջոցները: Լրատվական համահայկական միասնական դաշտ ձևավորելու և մեր առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ու մարտահրավերներին դիմագրավելու գործում մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք»,- ասել է նա, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |