Հայաստանում ԱՄՆ դեսպանը ձգտում է արդյունավետ և բաց երկխոսություն ապահովել ԱՄՆ հայ համայնքի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպումների շրջանակներում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել է Կալիֆոռնիայում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Արևմտյան շրջանի ղեկավարության հետ: Դեսպանին ծանոթացրել են հիմնադրամի վերջին նախագծերին և ապագայի ծրագրերին: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների հարցեր, ինչպես նաև Ամերիկայի հայ համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ: «Ես շատ ուրախ եմ «Հայաստան» հիմնադրամի անդամների հետ հանդիպելու հնարավորությանը Հայաստանում ԱՄՆ ծրագրերի քննարկման համար: Մեր հիմնադրամը կարևոր աշխատանք է կատարում Հայաստանի համար և Հայաստանի ու ԱՄՆ միջև երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է Յովանովիչը: Հիմնադրամի Արևմտյան շրջանի ղեկավար Արա Ագիշյանի խոսքով, Երևանում դեսպան նշանակվելու առաջին իսկ օրվանից տիկին Յովանովիչը ձգտում է արդյունավետ և բաց երկխոսություն ապահովել ԱՄՆ հայ համայնքի հետ: Ես նրան անձամբ շնորհակալություն եմ հայտնում այս այցի համար և բարձր եմ գնահատում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ նրա ջանքերը»,- հայտնել է Ագիշյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |