Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի սեյմի փոխնախագահ, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում: Երկուստեք ընդգծվեց առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Հայաստանի եւ Լիտվայի միջեւ խորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, անդրադարձ կատարվեց նաեւ մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը: Նախարար Նալբանդյանը եւ փոխնախագահ Կաշետան մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |