Արամ Մանուկյան. Հռչակագրի ստորագրումը «Մուսավաթ» կուսակցության հետ համարձակ քայլ է18 հոկտեմբերի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայոց համազգային շարժման, ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության և Վրաստանի հանրապետական կուսակցության միջև Պոտսդամում ստորագրված հռչակագիրն աննախադեպ փաստաթուղթ է, որտեղ Հարավային Կովկասի երկրների կուսակցությունները ամրագրում են հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, նման հռչակագրի ստորագրումը համարձակ քայլ է՝ ուղղված խաղաղության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում: «Հռչակագրում երեք կուսակցությունները հայտարարում են, որ կողմ են տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,-ասել է Արամ Մանուկյանը: Ըստ նրա, ՀՀՇ-ն բոլոր ռեսուրսներն ունի, հասնելու համար ազատազրկման մեջ գտնվող ընդդիմության կողմնակիցների ազատ արձակմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |