Արծվիկ Մինասյանը մեղադրել է Հայաստանի ֆինանսների նախարարին պոպուլիզմի մեջ

PanARMENIAN.Net - 2011-ին Հայաստանի տնտեսությունը մտնելու է զարգացման փուլ և կառավարության հաշվարկներով հասնելու է 2008-ի ցուցանիշներին: Այդ մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «2011-ի Հայաստանի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքերով, 2011-ի բյուջեով նախատեսված սոցիալական ծասխերն աննախադեպ են: «Նախատեսվում է սոցիալական արտոնությունների բարձրացում 15 տոկոսով, իսկ կենսաթոշակներն ավելանալու են 10 տոկոսով»,- ասել է Դավթյանը և հավելել, որ հաջորդ տարի մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձն ավելանալու է 15 տոկոսով:

Իր հերթին, ՀՅ Դաշնակցույթայն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախարարը կոնկրետ հարցերի պատասխանելու փոխարեն զբաղվում է պոպուլիզմով: Նա ավելացրել է, որ ՀՀ նախագահը ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման ցուցանիշները, բայց կառավարությունը չի կարող ապահովել դրանք իր տնտեսական քաղաքականությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---