Մոսկվան հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության կողմից, սակայն 2009թ. Բաքվին ինը 2C7 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում է վաճառել

Մոսկվան հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության կողմից, սակայն 2009թ. Բաքվին ինը 2C7 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում է վաճառել

PanARMENIAN.Net - 2009 թվականին Ադրբեջանը Ռուսաստանից ինը 2C7 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում է գնել: Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» պետընկերության համաձայն, ստորագրված պայմանագրով հրետանային սարքավորումները Ադրբեջան են մատակարարվել անցյալ տարվա մարտ-դեկտեմբեր ամիսներին: Մինչ այդ Ռուսաստանը 2008 թվականին Ադրբեջանին երեք «Պիոն» սարքավորում էր վաճառել, հաղորդում է ԱՊԱ-ն:

«Պիոնը» (ԳՐԱՈՒ Ինդեքս – 2C7, մոդիֆիկացված - 2C7, «Պիոն-Մ», ինչպես նաև հայտնի է որպես «Մալկա») խորհրդային ինքնագնաց հրետանային սարքավորում է` 203,2 միլիմետրանոց 2A44 թնդանոթով:

Նախատեսված է հակառակորդի` ճակատային գծից մարտավարական խորության վրա գտնվող առանձնահատուկ կարևորության օբյեկտների ոչնչացման համար: Ընթացային հատվածի մշակման ժամանակ օգտագործվել են T-80 տանկի հանգույցներ և ագրեգատներ: Այսօր «Պիոնը» համարվում է աշխարհում ամենահզոր ինքնագնաց հրետանային սարքավորումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---