Էրդողանը սպառնում է Հունաստանին հրաժարվել մասնակցությունից ԵԱՀԿ խորհրդաժողովին

Էրդողանը սպառնում է Հունաստանին հրաժարվել մասնակցությունից ԵԱՀԿ խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Միջերկրական ծովի հարցերով ԵԱՀԿ ամենամյա համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին Աթենքում, Իսրայելի մասնակցության դեպքում, որը չկա մասնակիցների ցուցակում: Այդ մասին հաղորդում է CNN Turk-ը: Նույնը Էրդողանն ասել է նաև հունական Skai TV հեռուստաալիքին:

Ավելի վաղ նա նախազգուշացրել էր Իսրայելին, որ նա մոտ է Մերձավոր Արևելքում մտերիմ բարեկամի կորցնելուն, ինչպիսին Թուրքիան է: «Իսրայելի կառավարությունը պետք է վճարի իր ագրեսիվ քաղաքականության համար»,- ասել է Էրդողանը:

Մինչդեռ, Իսրայելը չկա համաժողովի մասնակիցների ցուցակում, որը սկսելու է իր աշխատանքն այս շաբաթ Աթենքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---