ԼՂՀ պետական պարգեւներով են պարգեւատրվել ՀՕՄ-ի կենտրոնական վարչությունն ու Արցախի մասնաճյուղը

ԼՂՀ պետական պարգեւներով են պարգեւատրվել ՀՕՄ-ի կենտրոնական վարչությունն ու Արցախի մասնաճյուղը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:

Բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման համար եւ Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրվել է Հայ օգնության միության կենտրոնական վարչությունը, «Երախտագիտություն» մեդալով՝ Հայ օգնության միության Արցախի մեկուսի մասնաճյուղը:

Արցախի Հանրապետության նախագահը նույն օրը մասնակցել է Ստեփանակերտի երիտասարդության պալատում Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել ՀՕՄ-ի կենտրոնական եւ Արցախի շրջանային վարչությունների անդամներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---