Մինչև 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զիջել է Իսրայելի հավաքականին19 հոկտեմբերի 2010 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին մինչև 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Լիտվայում անց է կացրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղը: Հավաքականի մրցակիցն էր Իսրայելի հավաքականը, որին հայ ֆուտբոլիստները զիջեցին 3:0 հաշվով: Խաղի հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին՝ Միր Ագջաևը անկյունայինից հետո գնդակը ուղարկեց Կարեն Իսրայելյանի դարպասը: 3 րոպե անց Դոր Միխան կրկնապատկեց հաշիվը: Խաղի ավարտին Իսրայելի հավաքկանի ֆուտբոլիստները ևս մեկ գնդակ խփեցին, գոլի հեղինակ դարձավ Զեդան Ամարը: Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ հոկտեմբերի 21-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |