2010-ի հունվար-փետրվարին Հայաստանից արտահանումն ավելացել է 43.9 տոկոսով

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 3383.7 մլն դոլար` 2009-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 23.6 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, սեպտեմբերին օգոստոսի համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 4.2 տոկոսով:

Միաժամանակ, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 705.3 մլն դոլար` 2009-ի հունվար-սեպտեմբերի համեմատ ավելանալով 43.9 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 2678.4 մլն դոլար` ավելանալով 19.2 տոկոսով:

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2010-ի հունվար-փետրվարին կազմել է 1973.1 մլն դոլար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---